Ֆրանսահայերը հանդիպելու են Օլանդի հետ
Ֆրանսահայերը հանդիպում են ունենալու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, քննարկելու Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի ստեղծման հարցը:
Ինչպես տեղեկացնում է Dünya Bülteni կայքը, հայ համայնքը Ֆրանսիայի նախագահին հիշեցնելու է օրինագծի հետ կածպված հայ համայնքին տված խոստումը:
Հանդիպմանը մասնակցելու համար ձևավորվել է պատվիրակություն, որին մասնակցելու են համայնքի ղեկավարները, քաղաքական գործիչներ և մասնագետներ: Հանդիպման ընթացքում քննարկվելու է նաև հայ-ֆրանսիական հարաբերությունները:
Ֆրանսիայի խորհրդարանը Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է 2001 թ-ին: Իսկ 2012 թ-ին հունվարի 23-ին ընդունեց նոր օրինագիծ` որով ազատազրկում և դրամական տույժ էր նախատեսվում Ցեղասպանության փաստը ժխտելու համար: Սակայն Ֆրանսիայի Սահմանադիր խորհրդի որոշմամբ այն հակասահմանադրական ճանաչվեց:









