Իրանը վերականգնում է գազամատակարարումը Թուրքիա
Իրանն այսօր կվերականգնի գազամատակարարումը Թուրքիա: Հիշեցնենք, որ այն դադարեցվել էր հունիսի 27-ին, գազատարի` թուրքական Աղրը նահանգով անցնող հատվածում պայթյունի հետևանքով:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ` վթարային հատվածում նորոգման աշխատանքներն ավարտվել են, և օրվա ընթացքում իրանական գազամատակարարումը Թուրքիա կվերականգնվի:
Օրական այս գազատարով Թուրքիա է հասցվում մոտ 27 մլն խմ «կապույտ վառելիք»:









