Միջերկրական ծովում կործանվել է ֆրանսիական «Ռաֆալ» կործանիչը
Ռազմական զորավարժությունների ընթացքում Միջերկրական ծովում կործանվել է ֆրանսիական «Ռաֆալ» կործանիչը, որը օդ էր բարձրացել «Շարլ Դե Գոլ» ավիակրից:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով Ֆրանսիայի ՌԾՈւ-ի շտաբին, հաղորդում է, որ օդաչուն հասցրել է կատապուլտը գործարկել:
Ներկայում, Միջերկրական ծովում իրականացվող զորավարժություններին մասնակցում են ԱՄՆ-ի (Էյզենհաուեր) և Ֆրանսիայի ավիակիրները: Կործանիչի անկումը տեղի է ունեցել «Ռաֆալի» և Ֆ-18 կործանիչի ուսումնական մարտի մոդելավորումն իրականացնելիս: Փրկված օդաչուին ջրից հանել է ամերիկյան ուղղաթիռը:









