Ֆրանսիայի ֆինանսական ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Նիկոլա Սարկոզիի կնոջ տանը
Ֆրանսիայի ֆինանսական ոստիկանության ջոկատը խուզարկություններ է անցկացրել երկրի նախորդ նախագահի կնոջ Կարլա Բրունի-Սարկոզիի տանը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով «Մոնդ» պարբերականին:
Ինչպես նաև խուզարկություններ են տեղի ունեցել «Արնո, Կլոդ և գործընկերներ» իրավաբանական գրասենյակում, որի բաժնետեր է հանդիսանում անձամբ Նիկոլա Սարկոզին:









