Կոլորադոյի սատանիստները կարծում են, որ ամերիկյան սահմանադրությունը պետք է պաշտպանի իրենց կրոնը

22:20 • 03.07.12

ԱՄՆ-ի Մաունթին-Վյու քաղաքի բնակիչներ Լուիջի և Էնջի Բելյավիստները, ովքեր սատանիզմի հետնորդներ են, պնդում են, որ իրենք դարձել են կրոնական ատելության զոհ և տուժել են իրենց համոզմունքների համար, գրում է CBS Denver-ը:

 

Բողոքների պատճառ է դարձել այն, որ իրենց տնից անհետացել է «Ընտրեք սատանային» խորագրով պաստառը, որը փակցված է եղել դռան վերևում:

 

Ամուսինները չեն թաքցնում իրենց կրոնական հայացքները, ավելին` հպարտանում են: Նրանց բակը զարդարված է տարբեր սատանիստական պարագաներով` գանգերով, սև եղևնիներով և 666 թվանշաններով:

 

Ամուսինների խոսքերով` պաստառը առևանգել են հարևանները, ում դուր չի գալիս նրանց կրոնը:

 

Այժմ, զույգը պահանջում է, որպեսզի ոստիկանությունը պաստառի հետ կապված միջադեպը համարի կրոնական ատելության հողի վրա կատարված հանցագործություն, և համոզված է, որ ամերիկյան Սահմանադրույթունը պետք է պաշտպանի իրենց կրոնը: