Ռուս կինը սպանել է նախկին ամուսնուն լոգանք չընդունելու համար
ՌԴ Ստավրոպոլի երկրամասում քրեական գործ է հարուցվել 26-ամյա մի կնոջ նկատմամբ, ով արդուկի լարով խեղդել է իր նախկին ամուսնուն ու անդամահատել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները` վկայակոչելով երկրամասի քննչական կոմիտեին:
Քննության ընթացքում պարզվել է, որ 26-ամյա կնոջ ու նրա 35-ամյա նախկին ամուսնու միջև վիճաբանություն է սկսվել, երբ վերջինս հրաժարվել է լոգանք ընդունել, որի արդյունքում կինը նրա գլխին հարվածել է արդուկով, ապա խեղդել նրան: Թե ինչ գործ ունեին նախկին ամուսինները մեկ հարկի տակ, չի հաղորդվում:









