Երկրաշարժի պատճառով Տոկիոյում երթևեկությունը ժամանակավորապես դադարել է
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի մոտակայքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով ժամանակավարապես դադարեցվել է տրանսպորտի աշխատանքը` այդ թվում արագընթաց գնացքների երթևեկությունը որոշ ուղղություններով
Օդանավակայանները, սակայն, շարունակել են աշխատել նորմալ ռեժիմով, տեղեկացնում է ԻՏԱՐ ՏԱՍՍ գործակալությունը:
Ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5.4 մագնիտուդ։ Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան, սակայն հաղորդվել է, որ ցունամիի վտանգ չկա:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 100 կմ խորության վրա:









