Շոտլանդիայի ափամերձ գոտում բրիտանական երկու կործանիչ է աղետի մատնվել
Բրիտանական ՌՕՈւ-ի երկու Tornado կործանիչներ այսօր աղետի են մատնվել Մարի Ֆերտ նեղուցի երկնքում, Մեծ Բրիտանիայի հյուսիս-արևելյան ափերի մոտակայքում: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը` հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Նախնական տվյալներով կործանիչները իրար են բախվել երկնքում:
Իրականացվում է որոնողա-փրկարարական գործողություն, օդաչուներին հայտնաբերելու համար ներգրավված են երկու մոտորանավ և ուղղաթիռներ:









