Պարոնյան թիվ 20 շենքի տանիքում զինամթերք է հայտնաբերվել
Այսօր՝ ժամը 09.42-ին տեղեկություն է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարություն, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 20 շենքի տանիքում զինամթերք է հայտնաբերվել. անհրաժեշտ են սակրավորներ:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով:
Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ԱԱԾ օպերատիվ հերթապահը, «1-03» ծառայության դիսպետչերը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:









