Բրազիլիայի Գերագույն դատարանը զրկվել է պատուհաններից` կործանիչի պատճառով
Բրազիլիայի գերագույն դատարանը զրկվել է պատուհաններից` շենքի վրայով շատ ցածր թռչող գերձայնային կործանիչի պատճառով, հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով Jornal do Brasil-ին:
Բրազիլիայի ռազմաօդային ուժերի Mirage 2000 ինքնաթիռը վտանգավոր մանևր էր կատարում օդում մայրաքաղաք Բրազիլիայի Երեք իշխանությունների հրապարակում պետական դրոշի կանգնեցմանը նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ:
Տուժել են նաև մոտակայքում գտնվող Կոնգրեսի որոշ շինություններ: Միջադեպը ցնցել է բոլոր ականատեսներին:









