Արևմուտքը Ռուսաստանին համոզում է ապաստան տրամադրել Ասադին
Արևմուտքի երկները Ռուսաստանին համոզում են Սիրիայի նապագահ Բաշար ալ-Ասադին քաղաքական ապաստան տրամադրել, հայտնում է Коммерсант-ը՝ իր դիվանագիտական աղբյուրներին հղում կատարելով:
Սակայն թերթի տվյալներով Ռուսաստանի ղեկավարությունը դա անելու մտադրություն չունի:
«Մենք Ասադին մեզ մոտ վերցնելու ծրագրեր ոչ ունեցել ենք, ոչ էլ ունենք», - ասել է դիվանագետը:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահի աշխատակազմից թերթին հայտնել են, որ «Ռուսաստանը Ասադին չի պաշտպանում»:
Коммерсант-ի զրուցակիցը իշխանությունը պահելու Ասադի շանսերը 10 տոկոս է գնահատել: Ըստ անանուն դիվանագետի՝ Ռուսաստանը Ասադի համար ընդունելի է գտնում Եմենի տարբերակը, երբ երկրի ներսում են պայմանավորվում իշխանության փոխանցման շուրջ, այլ ոչ արտաքին միջամտությամբ:









