Հոնդուրասում մոտ մեկ տոննա կոկաին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

10:22 • 04.07.12

Հոնդուրասում մոտ 1 տոննա կոկաին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, հայտնում է Univision հեռուստաալիքը: Ինչպես հայտնում է vz.ru-ն` վկայակոչելով երկրի իշխանությունների ներկայացուցիչներին, օդաչուներին չի հաջողվել վայրէջք կատարել, ինչի հետևանքով օդանավը բախվել է գետնին:

Օդաչուները Բրազիլիայի քաղաքացիներ են, նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը լուրջ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

 

Նախնական տեղեկություններով` օդանավը թռչում էր Կոլումբիայից, ի դեպ, այնգրանցված է ԱՄՆ-ում: Սովորաբար, նման թռիչքների վերջնակետը լինում է Միացյալ Նահանգները, որտեղ կոկաինը հասցվում է Հարավային Ամերիկայից` Կենտրոնական Ամերիկայի երկրներով: