Մարիա Շարապովայի և սլովենացի բասկետբոլիստ Սաշա Վույաչիչի հարսանիքը տեղի կունենա նոյեմբերի 10-ին` Ստամբուլում
Հայտնի ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան հայտարարել է, որ իր հարսանիքը սլովենիացի հայտն բասկետբոլիստ Սաշա Վույաչիչի հետ տեղի կունենա նոյեմբերի 10-ին Ստամբուլում, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Քսանհինգամյա ռուս մարզուհու խոսքով, հարսանեկան արարողությունը կանցնի «նեղ շրջանակում և բավական համեստ կլինի»:
Շարապովայի և Վույաչիչի նշանադրության մասին հայտարարվել էր 2010թ. հոկտեմբերին, և, ինչպես հաղորդվում էր, զույգը նախատեսում էր հարսանեկան արարողությունը այս ամռանը տոնել: Սակայն «Մեծ սաղավարտի» մրցաշարի և Օլիմպիադա-2012-ի պատճառով, նրանք ստիպված տեղափոխել են հարսանիքը մինչև աշուն:
Սլովենիայի քաղաքացի 28-ամյա Վույաչիչը, ով հայտնի է նաև «Մեքենա» մականունով, նախորդ տարի ԱՄՆ բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Նյու-Ջերսի Նեթս» թիմից անցել է թուրքական «Անադոլու Էֆես» ակումբ, որը Ստամբուլում է տեղակայված:









