Եղեգնաձորում վրաերթի է ենթարկվել 49-ամյա մի կին
Այսօր՝ ժամը 12.38–ին, Վայոց Ձորի մարզից տեղեկություն է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարություն, որ Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի 18 ՏԼ 904 համարանիշով ավտոմեքենան (վարորդ Ռ.Արտաշյան) վրաերթի է ենթարկել Եղեգնաձորի Ավագյան փողոցի թիվ 27 տան բնակիչ՝ 1963 թ. ծնված Ելենա Տիմոֆեևային։
Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:









