Ավստրալացի կանայք ոստիկաններին շփոթել են մերկապարողների հետ և մերկացրել նրանց
Ավստրալիայի գիշերային ակումբներից մեկում մի խումբ գինովցած կանայք շփոթել են ներս եկած ոստիկաններին մերկապարողների հետ և պահանջել, որ նրանք հանեն իրենց հագուստը, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Կանայք կարծել են, թե ոստիկանական համազգեստը պարզապես ներկայացման մի մաս է և կոչ արել տղամարդկանց մերկանալ: Այնուհետև տեսնելով, որ ոստիկանները հապաղում են, ուղղվել են նրանց կողմը և սկսել ինքնուրույն հանել նրանց վերնաշապիկները:
«Կանայք անմիջապես ոգևորվեցին երբ մենք ներս մտանք, սակայն անհնար էր որևէ բան բացատրել, քանի որ նրանք գինովցած էին»,- նշել է ոստիկաններից մեկը:









