Կոնգոյի բանակի 600 զինվորներ ապաստան են խնդրել Ուգանդայից

15:50 • 06.07.12

Ուգանդայի զինվորական ղեկավարությունից հայտնել են, որ հարևան Կոնգոյի զինված ուժերի 600 ներկայացուցիչ փախել է այդ երկրից և ապաստան խնդրել Ուգադայում, տեղեկացնում է Associated Press-ը:

 

Զանգվածային դասալքության պատճառ նշվում են Կոնգոյում կատաղի մարտերը ապստամբների հետ: Ըստ ուգանդացի զինվորականների՝ Կոնգոյի իրենց պաշտոնակիցները վախենում են, որ իրենց կկոտորեն ապստամբները:

 

Այժմ կոնգոցի զինվորները զինաթափվել են և կալանքի տակ են:

 

Կոնգոյի արևելքում պայքար է ծավալվել երկրի բանակի և ապստամբների միջև, որոնց ղեկավարում է Միջազգային դատարանի կողմից որոնվող Բոսկո Նտանագդան՝ որպես ռազմական հանցագործ: