Ռուսաստանում անձրևի ժամանակ միմյանց օգնության հասած 5 մարդ «շղթայական» էլեկտրահարման զոհ են դարձել

21:43 • 06.07.12

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայտնի հանգստավայր հանդիսացող Գելենջիկում ուժեղ անձրևի և ջրհեղեղի ժամանակ էլեկտրահոսանքահարումից այսօր 5 մարդ է զոհվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում կատարելով Կրասնոդարի մարզային դատախազությանը:

 

«Նախնական տվյալներով, էլեկտրահարման հետևանքով սկզբում տուժել է մի տղամարդ, ով անցնում էր Կերչյան փողոցի ջրափոսի միջով: Ստացած էլեկտրավնասվածքներից նա տեղում մահացել է:

 Նրան օգնության են վազել 2 աղջիկ և տղամարդ, ովքեր նույնպես էլեկտրահարվել են և տեղում մահացել:


Էլեկտրահարվել և մահացել է նաև նրանց օգնության եկած երրորդ տղամարդը, ում մարմինը ջրի հոսանքը հեռացրել է դեպքի վայրից», - ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ներկայում քննիչները զննում են դեպքի վայրը և զահվածների մարմինները, պարզվում է նրանց ինքնությունը: Միջոցառումները դժվարացած են տեղանքի 1,5 մետր ջրածածկման հետևանքով:


Ավելի վաղ մարզային ԱԻՆ-ը հաղորդում էր, որ Գելենջիկում մարդկանց մահվան պատճառ է հանդիսացել ուժեղ անձրևի պատճառով տրանսֆորմատորային ենթակայանի խափանումը: