Մեքենան անցել է բրիտանացի զբոսաշրջիկների վրայով, երբ նրանք տոնում էին Իսպանիայի հաղթանակը (տեսանյութ)

22:30 • 06.07.12

Իսպանիայի Մագալուֆ քաղաքում Range Rover-ի 37-ամյա իսպանացի վարորդը մեքենայի տակ է գցել մի խումբ բրիտանացի զբոսաշրջիկներին, ովքեր տոնում էին Եվրո-2012-ում Իսպանիայի հաղթանակը, գրում է The Dailymail-ը:

Միջադեպի արդյունքում 20-ամյա Ջո Ուորշիփը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել, մյուսները նույնպես ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ավելի ուշ իսպանական ոստիկանությունը ձերբակալել է 37-ամյա իսպանացուն: 

Տեսանյութը դիտել այստեղ