Ռուսական ՏՎՑ-ի լրագրողը վրաերթի է ենթարկվում ուղիղ եթերում (տեսանյութ)

21:09 • 06.07.12

Մերձմոսկովյան Տուշինոյում մեծ մասսայականություն վայելով ավտոշոուի անցկացման ընթացքում վրաերթի է ենթարկվել տեղից ուղիղ եթերով լուսաբանող հեռուստաալիքի թղթակիցը:


«Ավտոէկզոտիկա» ավտոշոուի բացման ընթացքում, «Տուշինսկի» օդանավակայանի վազքուղում, ռուսական ՏՎՑ հեռուստաալիքի թղթակից Անդրեյ Սենցովը դուրս է եկել ուղիղ եթեր ամնիջապես մրցարշավային հարթակից, որտեղ մրցարշավորդները դրիֆթինգի տարրեր էին ցուցադրում, հաղորդում է Life News-ը:


Անմիջապես մոսկովյան ստուդիայի հետ կապի դուրս գալուց հետո, դրիֆթ կատարող մեքենայի կտրուկ սահանցման արդյունքում, վրաերթի է ենթարկվել թղթակից Անդրեյ Սենցովը:


Ինչպես հայտնել են ականատեսները, չնայած ուժգին հարվածին, լրագրողը «պինդ ոսկոր» էր և գիտակցությունը չի կորցրել և ինքնուրույն կարողացել է տեղաշարժվել:


«Չնայած ուժգին հարվածին, Անդրեյը գիտակից վիճակում էր: Նրան անհապաղ հիվանդանոց տարան»,- պատմել է ականատեսներից մեկը:


Նշվում է, որ 25-ամյա Սենցովի մոտ ուղեղի ցնցում է ախտորոշվել, սակայն ներկայում նրա կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում: