Մեծ Բրիտանիայում 7 մարդ է ձերբակալվել ահաբեկչության կազմակերպման կասկածանքով

17:25 • 06.07.12

Մեծ Բրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել է 7 մարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ձերբակալությունների պատճառը եղել է նախորդ շաբաթ մայրուղիներից մեկով երթևեկող ավտոմեքենաներից մեկի սովորական զննումը, որի ժամանակ հրազեն է հայտնաբերվել:

Իրավապահները ձերբակալել են վարորդին, ուղևորին ու ևս մի քանի մարդու: Ըստ ոստիկանության` նրանցից երեքը` 23, 26 և 27 տարեկան, ձերբակալվել են երեքշաբթի առավոտյան, Բիրմինգեմում, 3-ը` երկու 22 և մեկ 24 տարեկան` չորեքշաբթի երեկոյան, Բիրմինգեմի մերձքաղաքներում, իսկ 7-րդ կասկածյալը` 43 տարեկան, ձերբակալվել է հինգշաբթի:


BBC-ի տվյալներով` ձերբակալվածները, սակայն, չեն ծրագրել ահաբեկչական գործողություններ Լոնդոնի օլիմպիական օբյեկտներում:


Այժմ ոստիկանները մինչև երեքշաբթի կամ պետք է մեղադրանք առաջադրեն նրանց նկատմամբ, կամ ազատ արձակեն: