Ամերիկացին 62 հազար հատ թղթադրամով է վճարել հիփոթեքային վարկը
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանագի բնակիչ Թոմաս Դայգլն իր տան հիփոթեքային վարկի վերջին վճարումն արել է բացառապես մետաղադրամներով, գրում է Huffinghton Post-ը:
Բանկից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, նա 2 տուփով 62 հազ հատ փենի է ներկայացրել, որոնք Դայգլը սկսել է հավաքել 1977թ.-ին տունը գնելուց հետո:
Նա նաև պատմել է, որ կոպեկների զգալի մասը գտել է պատահմամբ` այդ տարիների ընթացքում և ուրախ է, որ վերջապես կարողացել է ձերբազատվել դրանցից:









