Ամերիկացի օդաչուն աֆղանցիների վրա ռումբ է նետել` Bye Bye Ms. American Pie երգելով (տեսանյութ)
Ամերիկյան ռազմաօդային ուժերի ուղղաթիռի օդաչուն ռումբ է նետել Աֆղանստանի Վարդակ բնակավայրի վրա` Bye Bye Ms. American Pie երգելով: Այս մասին վկայում է Liveleak.com կայքում տեղադրված տեսագրությունը:
Տեսագրությունից պարզ է դառնում, որ այն արվել է ուղղաթիռից: Տեսանյութին կցված գրության մեջ նշվում է, որ AH-64 Apache ուղղաթիռից գյուղացիների ուղղությամբ արձակվել է Hellfire ռումբը: Թե ինչի հիման վրա է այն ենթադրությունը, թե հարվածի թիրախում եղել են գյուղացիները, հստակ չէ, քանի որ տեսագրությունը մաքուր չէ:
Պայթյունից հետո 2 մարդ փորձել է փախչել, սակայն օդաչուն կրակել է նրանց ուղղությամբ,բայց, հավանաբար, վրիպել: Ինչպես նշված է գրության մեջ, տեսագրությունն արվել է 2009թ.-ի սեպտեմբերի 1-ին: Թե ինչպես է այն հայտնվել կայքում, պարզ չէ:
Օդաչուն կատարել է Դոն Մաքլինի American Pie երգը:









