Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուին իմպիչմենտ հայտարարվեց

23:54 • 06.07.12

Ռումինիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել երկրի նախագահ Տրայան Բեսեսկուին պաշտոնանկ անելուն, հաղորդում է BBC-ն:


Իմպիչմենտին կողմ է արտահայտվել 258 պատգամավոր, դեմ` 114-ը: Այսպիսով, նախագահի դեմ ուժերը անհրաժեշտ նվազագույնից 41 ձայն ավել են ստացել, որպեսզի իմպիչմենտը կայցած համարվի:


Տրայան Բեսեսկուն երկրի նախագահ է 2004թ. դեկտեմբերից: Վերջին շրջանում նրա գործունեությունը հանրության աճող դժգոհություն էր առաջացնում խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնին:


Խորհրդարանի որոշումից հետո, օրենքի համաձայն, Բեսեսկուի նախագահական իրավասությունները 30 օր ժամկետով դադարեցվում են: Այդ ընթացքում երկրում պետք է հանրաքվե անցկացվի նախագահին պաշտոնից ազատելու հարցով: