Սիրիայի կառավարական զորքերը գրավել են հյուսիսային քաղաքներից մեկը. 25 զոհ

18:54 • 06.07.12

Սիրիայի կառավարական զորքերը գրավել են ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող հյուսիսային Խան Շեյխուն քաղաք, ինչի հետևանքով 25 ընդդիմադիր է զոհվել, մի քանի տասնյակները վնասվածքներ են ստացել, ինչպես նաև հրկիզվել են բազմաթիվ տներ, գրում է The Washinghton Post-ը` հղում անելով ընդդիմադիր աղբյուրներին:

 

Քաղաքի բնակիչներից մեկի խոսքերով` Խան Շեյխունը պաշարմանը մեջ է եղել 1 շաբաթ և այդ ընթացքում տեղի ունեցած բախումների ժամանակ ընդդիմադիրներին հաջողվել է ետ շպրտել կառավարական ուժերի գրոհները: Սակայն նրանք ստիպված են եղել նահանջել, քանի որ կառավարական ուժերը սկսել են կիրառել ռազմական ուղղաթիռներ:Նա նաև նշել է, որ 25 զոհվածների թիվը հստակ չէ, այն կարող է ավելի մեծ լինել:

 

«Փարիզում ընթացող «Սիրիայի բարեկամների» հավաքի օրը տեղի ունեցած միջադեպը, ստիպում է Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալման դեմ պայքարող ընդդիմադիրներին կորցնել իրենց վստահությունը նման հանդիպումների միջոցով լուծում գտնելու հավանականության նկատմամբ»,- նշում է պարբերականը: