«Ոսկե ծիրանը» մրցույթ է հայտարարում լրագրողների համար

09:44 • 07.07.12

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը հայտարարում է հայկական կինոյին վերաբերող լավագույն հոդվածաշարի մրցույթ:


Մրցույթը կմեկնարկի փառատոնի շրջանակներում և կդիտարկի փառատոնի շրջանակներում ներկայացված հայկական ֆիլմերի վերաբերյալ վերլուծական հոդվածները:


Պարտադիր պայմաններից է առնվազն հինգ նյութից բաղկացած շարք ներկայացնելը, որոնք պետք է լինեն ոչ պարզապես տեղեկատվական, այլ հետազոտական և վերլուծական բնույթի:


Մրցույթը կդիտարկի Փառատոնի ընթացքում և Փառատոնի ավարտից հետո մինչև հուլիսի 30-ը հրապարակված նյութերը:

Մրցույթը նպատակ ունի առավել աշխուժացնել փառատոնին մասնակից հայկական ֆիլմերի շուրջ հետաքրքրությունը և այդպիսով փորձ անել առավել զարկ տալ հայկական կինոյի զարգացմանը:

Մրցույթը սահմանում է երկու մրցանակ` յուրաքանչյուրը 500 ԱՄՆ դոլարի դրամական պարգևի չափով, որոնք համապատասխանաբար կշնորհվեն մեկ կինոգետի և մեկ լրագրողի: