Լիբիայում խորհրդարանական ընտրություններ են

14:31 • 07.07.12

Լիբիայում այսօր առավոտյան մեկնարկել են Համընդհանուր ազգային կոնգրեսի (խորհրդարանական) ընտրությունները, հայտնում է Agence France-Presse գործակալությունը:

 

Այս օրենսդիր մարմինը կզբաղվի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի 42-ամյա կառավարումից հետո նոր պետական կառուցվածքի մշակմամբ: 


Մինչ ընտրատեղամասերի բացվելը, ականատեսների խոսքով, քվեարկել ցանկացողների հերթեր են կուտակվել: Նրանցից ոմանք բռնել են սև-կանաչ-կարմիր «հեղափոխական» դրոշներ:


«ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալության տվյալներով` ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել մոտ 2.7 մլն մարդ` ընտրելու իրավունք ունեցողների 80 %-ը:


Պատգամավոր դառնալու ցանկություն է հայտնել ավելի քան 3.500 մարդ, այդ թվում` 585 կին: Համընդհանուր ազգային կոնգրես կանցնի նրանցից միայն 200-ը` 120-ը` անհատական, իսկ 80-ը` կուսակցական ցուցակներով:

 

Ֆավորիտ են համարվում իսլամիստական շարժումների ու ցեղային կլանների ներկայացուցիչները, որոնք Կադաֆիի կառավարման ժամանակաշրջանում արգելված էին:

 

.Մասնավորապես` հաղթելու շանսեր ունի «Արդարություն և կառուցում» կուսակցությունը, որտեղ ընդգրկվել են լիբիական «Մուսուլման եղբայրներ» և այլ իսլամիստական շարժումների ներկայացուցիչները:


Հիշեցնենք, որ Մուամար Քադաֆիի ռեժիմը տապալվեց կես տարի տևած քաղաքացիական պատերազմից հետո: Քառասուներկու տարի երկիրը կառավարած նախկին առաջնորդը սպանվեց 2011թ. հոկտեմբերին: