Սանկտ Պետերբուրգի «գեյ-շքերթին» մասնակցել է ընդամենը 3 մարդ

13:47 • 07.07.12

Սանկտ Պետերբուրգում այսօր նախատեսված «գեյ- շքերթին» մասնակցել է ընդամենը երեք համասեռական, որոնց ոստիկանությունը ձերբակալել է` չարտոնված ցույց անցկացնելու համար, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

Ցույցի մասնակիցներին չի հաջողվել շատ մարդ ներգրավվել շքերթին: Համասեռամոլները փորձել են ակցիան անցկացնել Սանկտ Պետերբուրգի Պոլյուստրովսկի այգում, սակայն, երբ նրանք փորձել են պարզել պաստառներ, ոստիկանները նրանց անմիջապես ձերբակալել են ու նստեցրել ձերբակալությունների համար նախատեսված ավտոբուսը:

 

Ըստ գործակալության` այգի էին եկել նաև ծայրահեղ հոմոֆոբները, որոնք ուշադիր հետևել են մասնակիցների գործողություններին, սակայն ոչ մի ակտիվ գործողությունն չեն ձեռնարկել: