ԱՄՆ–ում ռեստորանի տիրուհին մահացել է Օբամայի այցից հետո

10:14 • 07.07.12

ԱՄՆ-ի Ակրոն քաղաքի ռեստորաններից մեկի տիրուհին՝ 70-ամյա Ջոզեֆին Հարիսը, մահացել է իր հաստատությունում ԱՄՆ նախագահին ընդունելուց հետո, հայտնում է Beacon Journal-ը:


Հարիսը Օբամայի թեժ ջատագովներից էր և շատ ուրախ էր, որ Օհայոյում գտնվելու ընթացքում նախագահը հյուրընկալվել է իրեն:


Ռեստորանի տիրուհին նախագահի գնալուց 2 ժամ հետո սկսել է բողոքել կրծքավանդակում հայտնված ցավերից: Հիվանդանոցում նա մահացել է սրտի կաթվածից: