Նեպալի նախկին թագավորը գահը վերադարձնելու մտադրություն ունի
Նեպալի նախկին թագավոր Գյանենդրան հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ գահակալության, հաղորդում է BBC-ն: Նման հայտարարություն արվում է առաջին անգամ, սկսած այն պահից, երբ 2006թ. նա փաստացի գահընկեց արվեց խորհրդարանի կողմից:
News 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում նախկին թագավորն ասել է, որ 6 տարի առաջ համաձայնագիր է ստորագրել երկրի քաղաքական կուսակցությունների հետ, որը ամրագրում է երկրի սահմանադրական միապետ լինելու իր իրավունքը:
Համաձայնագիրը, որին հղում է կատարում Գյանենդրան, իրականում երբեք չի կիրառվել:
Երբ 2006թ. քաղաքական ճգնաժամի և զանգվածային անկարգությունների պայմաններում պատգամավորները խլեցին թագավորից գերագույն զորահրամանատարի պաշտոնը, զրկեցին անձեռնմխելիությունից և օրենքների վչա արգելք դնելու իրավունքից, ինչպես նաև նրան պարտավորեցրեցին հարկեր վճարել:
Եվս երկու տարի անց`2008թ. Նեպալում միապետությունը ամբողջովին վերացվեց:
Այժմ նախկին թագավորը հայտարարում է, որ չի ցանկանում միջամտել Նեպալի քաղաքական կյանքին, և ցանկանում է արարողակարգային հանդիսավոր գործիչ լինել:
Գյանենդրայի հայտարարությունը հնչել է Նեպալում հերթական քաղաքական ճգնաժամի ֆոնին:









