Հպարտ ու հաղթանակած Արցախի բանակում հայ զինվորի ոգին բարձր է. Գագիկ Շամշյանի ֆոտոանդրադարձը (լուսանկարներ)

13:28 • 07.07.12

Ինչպես Tert.am-ը տեղեկացրել էր ավելի վաղ, երկու օր առաջ Արցախ էր մեկնել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ մասնակցելու «Հետք» էլեկտրոնային կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի նախաձեռնությամբ լրագրողների համար կազմակերպված մի ծրագրի, որի ընթացքում լրագրողները պետք է լինեին Արցախի զորամասերում, ինչպես նաև սահմանային դիրքերում:


Գ. Շամշյանն իր այցելության 3 օրերի ընթացքում հասցրել է լինել մայրաքաղաք Ստեփանակերտում և սահմանամերձ բնակավայրերում, ծանոթացել է զինվորների առօրյային:


Ֆոտոլրագրողը Արցախից վերադարձել է բարձր տրամադրությամբ և դրական տպավորություններով: Նա տպավորված է հատկապես այն ամենից, ինչին ականատես է եղել զորամասերում և սահմանապահ դիրքերում՝ զինվորների սննդի որակ, հիգիենիկ պայմաններ և բարձր մարտական ոգի:

Ահա այդ տպավորություններն էլ նա փորձել է արտահայտել իր լուսանկարների միջոցով, որոնք ներկայացնում ենք ստորև.