Իրաքում մահապարտ ահաբեկիչը սպանել է իր ընտանիքին
Իրաքի արևմտյան Ռամադի քաղաքում մահապարտ ահաբեկիչը սպանել է 7 հոգուց բաղկացած իր ընտանիքը, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով իրաքցի պաշտոնյաների հայտարարությանը:
Ռումբով զինված ահաբեկիչը մտել է իր հորեղբորորդի սուննի ոստիկանապետի տուն՝ ընտանեկան խնջույքի ժամանակ: Երեսուն մարդ վիրավորվել է:
Ըստ նախնական տեղեկությունների սեփական ընտանիքի անդամների վրա ահաբեկիչը հարձակվել է նրանց կառավարամետ հայացքների համար:









