ԱՄՆ պետքարտուղարին ուրախացրել է սիրիացի դասալիք գեներալը` «նա ոտքերով» է քվեարկել Ասադի դեմ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուրախացնում են սիրիական բանակում դասալքության դեպքերի աճի վերաբերյալ լուրերը: Նման կերպ նա մեկնաբանել է սիրիացի գեներալ Մանաֆ Տալասի փախուստի դեպքը, ով լինելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մերձավորներից, դավաճանել և անցել է հակառակ ճամբար` պատսպարվելով Թուրքիայում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Դասալքության դեպքերը, որոնք կատարվում են այնպիսի մարդկանց հետ ինչպիսին Թալասն է, ինչպես նաև գնդապետների, գեներալների և այլ զինվորականների, որոնք վերջերս փախել են Թուրքիա, ցույց է տալիս, որ կառավարող վարչակարգի ներկայացուցիչները և զինվորական շրջանակները սկսում են իշխանությունների դեմ քվեարկել ոտքերով»,- ասել է Քլինթոնը լրագրողներին Փարիզում, որտեղ Սիրիայի բարեկամների հերթական համաժողովն է ընթանում:
Նախօրեին, արաբալեզու մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Սիրիայի հանրապետական գվարդիայի գեներալ Մանաֆ Թալասը, ով նախագահ Բաշար Ասադի առավել վստահելի անձանց թվին էր պատկանում, դասալքել և անցել է Թուրքիա:
Գեներալ Մանաֆ Թալասը 80-ամյա գեներալ Մուստաֆա Թալասի որդին է Մուստաֆա Թալասի, ով 1972 – 2004թթ Սիրիայի պաշտպանության նախարարն է եղել և ներկայում էլ երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալն է:
Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով, երկրում արդեն ապաստանել է մոտ 700 դասալիք զինվորական, այդ թվում ավելի քան 20 գեներալ:









