Հալեպում ընթացող մարտերի ընթացքում երկու հայ երիտասարդ է զոհվել

17:05 • 07.08.12

Այսօր առավոտյան Հալեպ քաղաքում ընթացած մարտերի ընթացքում երկու հայ երիտասարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է:
 

Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչները Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին համացանցում տարածված այս տեղեկությունները:
 

Ըստ նախնական տեղեկությունների` զոհերից մեկը Վիգեն Գալայճյանն է, իսկ մյուսը` Ժան Թապաշը:

Վիրավոր հայազգի երիտասարդի անունը Մկո է, սակայն ազգանունը դեռևս հստակեցված չեն:
 

Երիտասարդները զոհվել են քաղաքի հայաբնակ թաղամասերը պաշտպանելու ընթացքում: