Սիրիական հեռուստատեսությունը հուլիսի 22-ից հետո առաջին անգամ ցուցադրել է Ասադին
Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հուլիսի 22-ից ի վեր առաջին անգամ ցուցադրել է նախագահ Բաշար Ասադին, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Կադրում Ասադը ողջունել է այցով Դամասկոսում գտնվող Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիին:
Պետական հեռուստաընկերությունը հուլիսի 22-ին ցուցադրել էր Ասադին, երբ նա ներկա էր գտնվել երկրի պաշտպանության նոր նախարարի երդմնակալության հանդիսավոր արարողությանը:










