Իրանում ձերբակալված ադրբեջանցի պոետները հայտարարել են, որ անմեղ են
Իրանի Թավրիզ քաղաքում այսօր կայացել է Ադրբեջանի քաղաքացիներ Ֆարիդ Հուսեյնի և Շահրիյար Հաջիզադեի առաջին դատական նիստը: Իրանական կողմն ադրբեջանցի պոետներին ձերբակալել էր մայիսի սկզբին` նրանց մեղադրելով լրտեսության և թմրամիջոցների տարածման մեջ:
Ինչպես հայտնում է Trend-ը` վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությանը, դատական նիստում պոետները հայտարարել են, որ անմեղ են և չեն ընդունում իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքները:
Ֆարիդ Հուսեյնի և Շահրիյար Հաջիզադեի ձերբակալությունից հետո Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվել են: Ադրբեջանական կողմն այս կապակցությամբ բողոքի մի քանի նոտա է հղել Իրանին:










