Amnesty International-ը Սիրիայի հարցով հայտարարություն է տարածել

10:08 • 08.08.12

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր մտահոգությունն արտահայտող հայտարարություն է տարածել Սիրիայի Հալեպ քաղաքում ծավալվող զարգացումների վերաբերյալ:

 
«Հալեպից և հարակից շրջաններից ստացված արբանյակային պատկերները ցույց են տալիս ծանր սպառազինությունների աճած կիրառության, այդ թվում՝ բնակելի շրջաններում, խիստ մտահոգություն են առաջացնում սիրիական պաշարված քաղաքում անխուսափելի բռնությունների շուրջ»,– ասված է հայտարարությունում։


Նաև նշվում է, որ Հալեպի մոտակա Անադան քաղաքում հրետանու կիրառությունից առաջացած ավելի քան 600 «ձագար» կա: Ըստ AI-ի՝ եթե իրոք այդպես է, ապա դա կարող է մարդու իրավունքների հետագա ոտնահարումների և միջազգային իրավունքի լրջագույն խախտումների հանգեցնել:

 

«Amnesty International-ը պարզ մեսիջ է հղում հակամարտության երկու կողմերին էլ. խաղաղ բնակչության դեմ ցանկացած հարձակում պարզորոշ կարձանագրվի, որպեսզի մեղավորներին հնարավոր լինի պատասխանատվության ենթարկել»,– ասվում է հայտարարությունում։

 

Կազմակերպությունը խոստանում է հետևել Հալեպի զարգացումներին, այդ թվում՝ արբանյակային պատկերների միջոցով, և արձանագրել մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը: