Հնդկաստանում ավտոբուսն ընկել է անդունդը. 22 զոհ
11:58 • 08.08.12
Հնդկաստանի արևելքում` Մեգհալայա նահանգում, այսօր ավտոբուսն ընկել է անդունդը, ինչի հետևանքով 22 մարդ զոհվել, մի քանիսը վիրավորվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավտոբուսն ընկել է 24 մետրանոց բարձրությունից:
Ըստ ոստիկանության` զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Placeholder










