«Կանի գյոլ» կոչվող հատվածում մոլորվել էին 10 քաղաքացի
Օգոստոսի 7-ին` ժամը 22:22-ին, ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքին հարակից սարերի «Կանի գյոլ» կոչվող հատվածում մոլորվել է 10 քաղաքացի և անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում են «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վ. Հայրապետյանին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի 15 ՏՕ 269 պ/հ ավտոմեքենան՝ 10 ուղևորներով, խափանվել է և ուղևորները չեն կարողանում տեղանքում կողմնորոշվել:
Ժամը 00.24-ին հրշեջ-փրկարարներն ուղևորներին տեղափոխել են Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատ:










