Իրաքում պայթյունից առնվազն 11 մարդ է զոհվել

23:40 • 08.08.12

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի մոտակա գյուղերից մեկում ականապատ մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, հարձակումն իրականացվել է շիա-մուսուլմանների դեմ, ովքեր պատրաստվում էին երեկոյան աղոթքի:

Իրաքում իրականացված ահաբեկչությունների մեծ մասն ուղղված է լինում շիաների և երկրի անվտանգության ուժերի դեմ: