Իսրայելի իշխանությունները «Հեզբոլահ»-ի ահաբեկչությունների շարք են կանխել
Ահաբեկչական գործողությունների շարքը, որը նախատեսված էր լիբանանյան ծայրահեղական «Հեզբոլահ» խմբավորման կողմից, կանխվել է իսրայելական իշխանությունների կողմից, հաղորդում է Jerusalem Post պարբերականը:
Իսրայելական «Շին բեթ» պետանվտանգության ծառայության ներկայացուցչի խոսքով, իսրայելցի 8 արաբների խումբը երկիր էր ներկրել 20 կգ բարձր որակի պայթուցիկ:
«Պայթուցիկը կարող էր տարբեր կերպ օգտագործվել: Դա միայն այսբերգի վերնամասն է, «Հեզբոլահի» Իսրայելին հարված հասցնելու փորձերից մեկը», - նշել է հատուկ ծառայության ներկայացուցիչը:
Պայթուցիկը առգրավվել է հուլիսին Նազարեթ քաղաքում:
Հունիսի վերջին ԵՄ-ը մերժել էր Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի առաջարկը` «Հեզբոլահ»-ը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկել: Պատճառն այն էր, որ այդ որոշման համար ԵՄ-ի բոլոր 27 անդամներն համաձայնությունը չի եղել:
«Ժամանակն է «Հեզբոլահ»-ն ընդգրկել Եվրոպայի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Դա ճիշտ ազդանշան կլինի միջազգային հանրությանն ու Իսրայելի ժողովրդին»,- հայտարարել էր Լիբերմանը Կիպրոսի արտգործնախարար Կոզակո-Մարկուլլիսի հետ հանդիպման ժամանակ:
Կոզակո-Մարկուլլիսն, ով նաև ԵՄ անդամ է, պարզաբանել է, որ շատերը «Հեզբոլահ»-ը դիտարկում են ոչ միայն որպես զինված խմբավորում, այլև որպես քաղաքական կուսակցություն, որը նշանակալի դեր է խաղում լիբանանյան քաղաքականության մեջ:
«Նկատի առնելով այդ տեսանկյունները, խմբավորումը տերորիստական կազմակերպություն հայտարարելու շուրջ կոնսենսուսի հասնել չի լինի»,- հայտարարել էր նա:










