Իտալիայի 13 քաղաքներում շոգի պատճառով վտանգի բարձր մակարդակ է հայտարվել

20:14 • 08.08.12

Ապենինյան թերակղզու կենտրոն և հարավ ներթափանցած աֆրիկյան «Ներոն» ցիկլոնի բերած անտանելի շոգը դարձել է Իտալիայի 13 քաղաքներում վտանգի ամենաբարձր մակարդակ մտցնելու պատճառ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:


Ջերմաստիճանի ռեկորդային ցուցանիշը` 44 աստիճան, գրանցվել է Ագրիջենտոյում, Մեսսինայում և Պալերմոյում, որտեղ շարունակվում են անտառային հրդեհները:


Ջերմաչափի սնդիկի սյունը մինչև 36 աստիճան է բարձրացել Բոլոնիայում, Ֆլորենցիայում, Հռոմում և դրա արվարձաններում: Իտալիայի գլխավոր գետերում ջրի մակարդակը կտրուկ նվազել է:


Այս օրը տեղի օդերևութաբաններն ամբողջ ամառվա ընթացքում ամենաշոգն են կոչել, որը վերջին տասնամյակի նոր ռեկորդն է:


Կանխատեսումների համաձայն, շոգը մի քիչ կթուլանա հանգստյան օրերին, երբ Ապենիններ կներթափանցի Բալթիկ ծովից եկող սառը օդային հոսանքը: