Մուսուլման կինը կծել է ֆրանսիացի ոստիկաններին` փարաջան հանելու պահանջի համար
Ֆրանսիայի Լիլ քաղաքում մուսուլման կինը վիճել է տեղի ոստիկանի հետ, ով իրեն կանգնեցրել է դեմքն ամբողջությամբ ծածկող փարաջա կրելու համար և կծել է նրան, տեղեկացնում է The Local-ը:
Համաձայն 2011 թ.-ին ընդունված օրենքի` երկրում արգելվել է փարաջա կրելը, որն ամբողջությամբ ծածկում է մարմինն ու դեմքը:
Անցյալ շաբաթվա վերջին Ռուբե քաղաքում, որտեղ հիմանականում Ֆրանսիայի մուսուլմանական համայնք է ապրում, ոստիկանությունը խնդրել է 18-ամյա մուսուլման աղջկան բացել դեմքն ու ցույց տալ փաստաթղթերը, ինչին ի պատասխան աղջիկն ասել է, որ շտապում է և ժամանակ չունի: Այդ ժամանակ ոստիկանության պաշտոնյան փորձել է տանել նրան ոստիկանությունը, սակայն աղջիկը պաշտպանվել է` նրան կծելով և հարվածելով:
Նման միջադեպ տեղի է ունեցել նաև Մարսել քաղաքում, որտեղ ոստիկանը վնասվածքներ է ստացել կնոջը կանգնեցնելու ընթացքում:










