Նիգերիայում երկու շինություն է փլուզվել. 2 զոհ

22:37 • 08.08.12

Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում երկու կիսակառույց շինություն է փլուզվել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 2 մարդ:

BBC-ի տեղեկացմամբ, շինարարությունը դադարեցված է եղել համապատասխան նորմերին անհամապատասխանության պատճառով: Չնայած դրան փլուզման պահին շենքերում ապօրինի բնակվել են բնակիչներ:

Ականատեսների վկայությամբ փլատակների տակից ողջ մնացած մարդկանց ձայներ են լսվում, որոնք իգնության են կանչում փրկարարներին: