Թունավորումներ՝ օձի խայթոցից

10:31 • 08.08.12

«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին, ժամը 17.20-ին նախնական տվյալներով օձի խայթոցից թունավորումով Թալինի հիվանդանոց է տեղափոխվել Արագածավան գյուղի բնակիչ` 1968 թ. ծնված Հրաչ Մկրտչյանը:


Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:



Նույն օրը՝ ժամը 20.20-ին, օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Սասունիկ գյուղի բնակիչ` 1957 թ. ծնված Ռոբերտ Մարդոյանը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է: