Ռուսաստանն ունեցել է վրացական ագրեսիային հակազդելու ծրագիր. Պուտին
Մինչ 2008թ.-ի պատերազմը, Ռուսաստանը մշակել էր վրացական ագրեսիային հակազդելու ծրագիր, որի շրջանակում էլ ընթացել է հարավօսիացի կամավորների պատրաստումը: Այս մասին այսօր` 2008թ.- ի պատերազմի 4-րդ տարելիցի օրը, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Դա գաղտնիք չէ, ծրագիր եղել է, համաձայն որի էլ մենք գործել ենք: Այն մշակվել է 2006թ.-ի վերջին, Գլխավոր շտաբի կողմից ու համաձայնեցվել ինձ հետ»,- ասել է Պուտինը:
Նա նաև պամել է, որ 2008թ.-ի օգոստոսի 7-8-ին, երբ վրացական զորքը հարձակվել է Ցխինվալիի վրա, նա Պեկինից զանգահարել է այն ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին ու պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին` Հարավային Օսիայում իրավիճակը քննարկելու նպատակով:










