Ռուսաստանում նոր ռազմավարական թևավոր հրթիռ է ներկայացվել

21:05 • 08.08.12

Ռուսական բանակը մինչև տարեվերջ կստանա նոր ռազմավարական թևավոր հրթիռ և սպառազինության այլ ժամանակակից տեսակներ, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Սուխորուկովին:


Նրա խոսքով` նոր գերժամանակակից ռազմավարական թևավոր հրթիռ է ստեղծվել:

«Ինչ վերաբերվում է, օդուժի սպառազինությանը, ապա նոր հրթիռ կա: Դրա առաջին երկու մեկնարկները շատ հաջող են անցել: Օգոստոսին ևս երկու անգամ կփորձարկենք և հրթիռը սպառազինության տակ կդրվի»,- հայտնել է Սուխորուկովը:


Ռազմածովային ուժերի շահագործմանը կհանձնվեն «Կալիբր» և «Օնիկս» հրթիռայն համալիրները, որոնց փորձարկումները արդեն ավարտին են մոտենում:


Իսկ ահա ռազմաօդային ուժերը կստանան բազմաֆունկցիոնալ Су-35 և Су-30 ինքնաթիռներ, ինչպես նաև Ми և Ка ուղղաթիռների նոր տեսականին:


Պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեղակալը նաև հայտնել է, որ ավարտին են մոտենում նորագույն զենիթա-հրթիռային համալիրների փորձարկումները: