Ռուսաստանցին դատարանում պահանջել է իրեն կտակել Վատիկանը

20:55 • 08.08.12

Ռուսաստանի գերագույն դատարանը հրաժարվել է ընդունել ռուսաստանցի Ռոման Լուգովոյի հայցն ընդդեմ Հռոմի Պապի, որով նա պահանջում էր կտակել իրեն կաթոլիկ աշխարհի մայրաքաղաքը` Վատիկանը, հաղորդում է gazeta.ru-ն:


Թե ինչով է հիմնավորվում Լուգովոյի պահանջը` չի պարզաբանվում:


Սա նպանատիպ հայցերով ռուսական դատարաններին դիմելու առաջին դեպքը չէ: Հունվարի վերջին Ռուսաստանի արբիտրաժային դատարանը մերժել էր Տատյանա Բարիշևայի` Մոսկվայի Կրեմլի մասնաբաժնից օգտվելու իրավունքի համար ներկայացված հայցը:

Հայցվորը պնդել էր, որ կարող է օգտագործել պատմական հուշարձանի մի մասը, ընդ որում իր մասնաբաժինը հաշվարկելու համար նա պահանջել էր հուշարձանի ամբողջ տարածքը բաժանել երկրում ապրող քաղաքացիների թվով:

Հայցվորի պաշտպանը պնդել էր, որ «ռուսական ամբողջ հողն ու և կրեմլի տարածքը պատկանում է Ռուսաստանի քաղաքացիներին»: