Խոշոր ավտովթար Գյումրիում. վարորդը և 3 ուղևորները մահացել են
Այսօր՝ Օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գյումրի քաղաքի Շիրակացի և Վազգեն Սարգսյանի փողոցների խաչմերուկում` Սախարովի անվամբ հրապարակում, ժամը 03:00 սահմաններում «Մերսեդես» E 320 մակնիշի 20 ՏՏ 529 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Գյումրի քաղաքի Մոցարտի 66 տան բնակիչ 24-ամյա Մկրտիչ Մանուկյանը վարելով նշված ավտոմեքենան, շրջվել է և բախվել շենքի անկյունապատին:
Վթարի հետևանքով Մ. Մանուկյանը, ինչպես նաև ավտոմեքենայում գտնվող ուղեվորներից 2 հոգին տեղում մահացել են, իսկ 1 ուղևորել մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:
Քիչ առաջ Գ. Շամշյանը հայտնեց որ վիրավորը մահացել է:
Դեպքի վայր է ժամանել անձամբ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը:
Գ. Շամշյանը հայտնում է որ դեպքի վայրեն ժամանել նաև Գյումրու շտապօգնության կայանի 4 շտապօգնության բրիգադներ, ինչպես նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Շիրակի մարզի փրկարար վարչության, Գյումրու հրշեջ փրկարարների մեկ մարտական հաշվարկ: Ժամանել է նաև ՀԱԻՆ ՓԾ օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը:
Մահացածների և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել նշված ծառայությունների աշխատակիցները, քաղաքացիների օգնության: Արդեն դեպքի վայրեն ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ինչպես նաև Գյումրիի բաժնի օպերատիվ քննչական խմբերը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի










