Տիմոշենկոյին արգելել են մասնակցել ընտրություններին

19:24 • 08.08.12

Ուկրաինայի նախկին վարչապետ և ընդդիմադիր «Բատկիվիշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին և երկրի ներքին գորխերի նախկին նախագահ Յուրի Լուցենկոյին մերժել են Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու գրանցում տրամադրել, հաղորդում է BBC-ն:


Երկրի ԿԸՀ-ն ընդդիմադիր կուսակցության ընտրացուցակը գրանցել է առանց վերոհիշյալ քաղաքական գործիչների:


Կուսակցությունը նախօրեին հայտարարել է, որ ազատազրկման դատապարտված Տիմոշենկոն իրենց ընդլայնված ցուցակի առաջին տեղում է` ընտրություններին մասնակցելու համար:


Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները կկայանան 2012թ. հոկտեմբերի 28-ին: