Աղավնաձորում տեղի կունենա «Արի տուն 2012» ծրագրի 6-րդ փուլի փակումը

14:04 • 09.08.12

Այսօր, օգոստոսի 9-ին, ժամը 20:00-ին, Աղավնաձորի ճամբարում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն 2012» ծրագրի 6-րդ փուլի փակումը, որին կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնական այլ անձինք, հյուրեր:

 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությւոնից:

 

Արիտունցիները կհանդիպեն երգահան Արա Գևորգյանի և դերասան Հարություն Մովսիսյանի հետ, որոնց էլ կուղղեն իրենց հետաքրքրող հարցերը:

 

Տեղեկացնենք, որ 6-րդ փուլով Հայաստան են ժամանել160 պատանի և աղջիկ Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Իրանից, Սիրիայից:
Միջոցառումը կուղեկցվի տոնական համերգով: